Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգացի Հովարդ Յորգենսենի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5:0 հաշվով առավելության է հասել լիտվացի Կրիստուպաս Շլեյվայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է եղել Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիից՝ 10:6:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գեղամ Թորգոմյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), որոնց, սակայն, չի հաջողվել դառնալ մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Արսեն Հարությունյանը դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: