Լուրեր
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Մինասյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Սուրենի Մինասյանը: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Յուրի Մինասյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի

Հաշվետու համերգ-ցուցահանդես՝ ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և

Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի

Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը: Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր, վնասվել, և խոնավություն էր ներթափանցում եկեղեցի: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության,

Բացօթյա տոնական համերգ Գյումրիում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։ Միջոցառմանը ելույթներով

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ հանրապետության հռչակմանը։ Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի «Սիմֆոնիկ հեքիաթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։ Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական