Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից հատվածներ՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» երկրորդ օրը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Կանխատեսել ապագան» խորագրով: Բանախոսությանը հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ
Սննդի համաշխարհային օրվա «Ձեռք ձեռքի՝ ավելի առողջ սննդի և ավելի լավ ապագայի համար» թեմայի շրջանակում Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվել է 10-օրյա մարաթոն: «Կանաչ հայտնագործությունների մարաթոն» խորագիրը կրող միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության
Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել են մի շարք պանելային քննարկումներ՝ ոլորտի հայաստանյան և միջազգային ներկայացուցիչների ներգրավմամբ: Քննարկումները վերաբերել են կրթության, գիտության և նորարարության առանցքային դերին, կենսունակ և ինտեգրված նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: «Նախագծի շուրջ աշխատում ենք գրեթե
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը»։ Այն միտված է միավորելու բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտների քաղաքականություն մշակող մարմիններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական առաջնորդներին և փորձագետներին՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։ Նշված գործողությունները