Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ:

Պատվիրակությանն ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա կարևորել է Էստոնիայի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման նշանակությունը։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկկողմ օրակարգն առաջ մղելու ջանքերի, ինչպես նաև ԵՄ֊ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում Էստոնիայի ունեցած նշանակալի ներդրման համար:

Բարձրաստիճան պաշտոնյաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: