Լուրեր
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի

Նոր նախաձեռնություն. մարզերում կձևավորվեն մշակութային-ժամանցային կենտրոններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ մարզերում համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման փորձարարական ծրագիր, որի նպատակն է մեկ միասնական դրամաշնորհային մրցույթի միջոցով գործող կամ առկա

«Շնորհակալություն առաջինը լինելու համարձակության համար». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժներին և արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի և երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժներին, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը և դրական արդյունք են գրանցել: Նախարարը ողջունել

«Շուրջ 200 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ վարձատրություն». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կամավոր ատեստավորմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ թեստերի վերաբերյալ հարցին: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման արդյունքները բավարար են՝

««Գոյ» թատրոնը կպահպանի իր ստեղծագործական անկախությունը և կունենա հավելյալ հնարավորություններ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին վերակազմակերպման ձևով վերամիավորմանը: «Մենք ունենք

Մեծ շրջագայություն՝ Չինաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգի տոմսերն ամբողջովին սպառված էին: Շրջագայությունը կայացել է «Armstrong Poly» երաժշտական գործակալության հրավերով,

Խորհրդարանում քննարկվել է ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների փաստաթղթերը փոխադարձ ճանաչելու վերաբերյալ համաձայնագիրը

Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ըստ Մարտիրոսյանի՝ ԵԱՏՄ պետություններում

Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ջութակահար Դավիթ Բաբայանը Համբուրգում կայացած International Showcase Music Competition մրցույթի B խմբում (12-14 տարեկաններ) արժանացել է 2-րդ մրցանակի։ Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է

Խորհրդարանում քննարկվել է թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում քննարկվել է «Թանգարանների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության