ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կամավոր ատեստավորմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ թեստերի վերաբերյալ հարցին:

Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման արդյունքները բավարար են՝ արձանագրելու, որ թեստերը ներկայացուցչական:

«Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների 50 տոկոսից ավելին հաղթահարում են թեստերը: Բավականին մեծ թիվ են կազմում նաև բարձր արդյունք ունեցող ուսուցիչները: Ավելի քան 200 ուսուցիչ ունենք, որոնք արդեն ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ Հայաստանում շուրջ 4000 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում բարձր վարձատրության, հավելավճարի հնարավորություն է ստացել, և այդ թվերն առաջիկայում ավելանալու են: