Լուրեր
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել

Արդիական է թանգարանների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելի մշակման հարցը. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Հարությունյանը նախ նշել է, որ թանգարանների վերաբացման հարցին կրկին անդրադարձ է

«Թիկունքը՝ մշակույթ». ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում համերգային ծրագրով հանդես կգան մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը բացօթյա համերգով

Շրջիկ ցուցադրություն` նվիրված Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կազմակերպել է գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շրջիկ ցուցադրություն: Այն հուլիսի 6-ից հասանելի է թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում. այս պահին ցուցադրության դիտումների

«ՕՊՈՒՍ 5» միջազգային երաժշտական փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանը՝ առցանց ձևաչափով: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին անցկացվող նախագիծը ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ՝ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:

Կներդրվեն ՄԿՈՒ նոր մասնագիտություններ

Աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ 2021-2022 ուումնական տարվանից մասնագիտական կրթության ոլորտում կիրականացվի նոր մասնագիտությունների ներդրման և փորձարկման գործընթաց: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հետևյալ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները՝ «Գյուղացիական

Փաստագրված վիշապաքարերից ևս մեկի դիրքն ուղղվել է

Երևանի օղակաձև զբոսայգում այսօր ներկայացվել է ուղղահայաց տեղադրված վիշապաքարը և ամփոփվել մյուս վիշապաքարերի դիրքերն ուղղելու աշխատանքների արդյունքները։ «Նախարարության և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքի արդյունքում 5 վիշապաքարեր բերվել են իրենց իսկական դիրքին, թեպետ տարածքի առումով դրանք իրենց «բնօրրանում»

Փաստագրված վիշապաքարերից 5-ի դիրքն արդեն ուղղվել է

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: Դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ: Հիշյալ

Իրազեկում. «Ես և իմ հայրենիքը»

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից