ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կազմակերպել է գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շրջիկ ցուցադրություն: Այն հուլիսի 6-ից հասանելի է թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում. այս պահին ցուցադրության դիտումների թիվը հատել է 13137-ը:
Ցուցադրությունը նախատեսված է Հայաստանի բուհերում, ինչպես նաև Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիտաժողովների ընթացքում ներկայացնելու համար:
Հղումը ստորև՝ https://www.facebook.com/gatmuseum/posts/3026532174134271