Աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ 2021-2022 ուումնական տարվանից մասնագիտական կրթության ոլորտում կիրականացվի նոր մասնագիտությունների ներդրման և փորձարկման գործընթաց:

Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հետևյալ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները՝

  • «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
  • «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
  • «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ՝ էլկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման»
  • «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման»
  • «Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի»

Հրամանով սահմանվել է, որ վերոնշյալ որակավորման պետական կրթական չափորոշիչների փորձարկման նպատակով 2021-2022 ուսումնական տարվանից սկսած մեկ պարբերաշրջան դրանք կներդրվեն ոչ ավելի, քան երկու ուսումնական հաստատությունում: