
Սեպտեմբերի 14-ից 20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևան քաղաքում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրում: Այն կմեկնարկի Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարմամբ և կամփոփվի ռուս անվանի կինոռեժիսոր