Դեկտեմբերի 12-ին ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կանանց գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է 4 թիմ: Գավաթակիրը որոշվել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) և «Վան» թիմերի խաղում, որում 3:1 հաշվով հաղթել է ԽՄՕՄՄ-ն: Երրորդ մրցանակակիր է դարձել «Ավանը», որը խաղարկության եզրափակիչ օրը 3:2 հաշվով հաղթել է ՀՊԼՀ-ի թիմին: Գավաթի խաղարկության լավագույն խաղացողներ են ճանաչվել՝

Մերի Պողոսյան - «Ավան»
Դիանա Մելքոնյան - «Ավան»
Էլիշկա Կինդոլովա - «Վան»
Աննա Գալուստյան - «Վան»
Էդիտա Ղևոնդյան - ԽՄՕՄՄ
Վերոնիկա Կոշկարյան - ԽՄՕՄՄ: