Լուրեր
Կբացվի Հարավային Ամերիկայի առաջին «Թումո» կենտրոնը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուենոս Այրեսի կրթության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է Բուենոս Այրեսի

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կամերային երաժշտության տանը ներկա է եղել ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ–Ցվետկովիչը, պետական բարձրաստիճան

Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացը

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով մինչև

Ժաննա Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին

Արաքսիա Սվաջյանը շրջայց է կատարել ՄԿՈՒ հաստատություններում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Երևանի մի շարք քոլեջներ և ուսումնարաններ՝ տեղում ծանոթանալու առկա պայմաններին, ընթացիկ գործունեությանը և խնդիրներին: Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, այցելել է Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական

100 հայ նկարչի 100 ստեղծագործություն` նվիրված Շառլ Ազնավուրի «La Bohème» երգին. բացվել է ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» («Լա Բոհեմ») ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են 100

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Գիտության միջազգային օրվա կապակցությամբ

Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր

Արաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների