Լուրեր
Կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 3-ին, 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում

Կհնչի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերդիի «Օթելլո» 4 գործողությամբ օպերայի համերգային կատարումը: Դերերում՝ Արսեն Սողոմոնյան (Օթելլո), (տենոր, Ռուսաստան), Անտոն Զարաև (Յագո), (բարիտոն, Ռուսաստան), Հրաչուհի Բասենց (Դեզդեմոնա), (սոպրանո,Գերմանիա), Նարինե

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը (3 գործողությամբ): Դերերում՝ Սարգիս Աղամալյան (Պողիկտոս), Անահիտ Մխիթարյան (Պաոլինա), Դավիթ Բաբայանց (Սևերո), Պողոս Բեազբեկյան (Կալիստեն), Տիգրան Կոնինյան (Ներսես /Նեարկո),

Կոմիտաս 150-ամյակ. «Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ «Միհր» թատրոնը «Կոմիտասի 10 պատվիրանները» ժամանակակից պարային ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան»

Հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» թափուր հաստիքների մրցույթի արդյունքները

2019 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» /ROCHEMP/ տնօրենի, համակարգողի և քարտուղար/թարգմանչի թափուր հաստիքների մրցույթը: Մրցույթի վերջնական փուլին մասնակցել է 7 թեկնածու: Կենտրոնի գիտական հանձնաժողովի կողմից անցկացված հարցազրույցի

Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Հուլիսի 28-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը (2 գործողությամբ): Դերերում՝ Սյուզաննա Փիրումյան (Ժիզել), Սևակ Ավետիսյան (Կոմս Ալբերտ), Սոնա Վարդանյան (Միրթա), Արտակ Հովհաննիսյան (Հանս): Բեմադրող բալետմայստեր՝ Մարկ

Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը նվիրված է Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին

Հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ նկարի շրջիկ ցուցահանդես-լինոփորագրության վարպետության դաս

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի

Ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը

Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև