Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը (3 գործողությամբ):
Դերերում՝ Սարգիս Աղամալյան (Պողիկտոս), Անահիտ Մխիթարյան (Պաոլինա), Դավիթ Բաբայանց (Սևերո), Պողոս Բեազբեկյան (Կալիստեն), Տիգրան Կոնինյան (Ներսես /Նեարկո), Արմեն Բադալյան (Ֆելիչե), Արմեն Գրիգորյան (Քրիստոնյա):
Բեմադրիչ՝ Տիգրան Լևոնյան: Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո (Իտալիա): Ներկայացումը վերականգնող ռեժիսոր՝ Ժաննա Թամիզյան: Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի: Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով: Վերականգնող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Խմբավար՝ Հրաչ Բորյան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան: