
ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում