2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով:

Մրցույթին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

1) լրացված դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,
2)
համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,
3) ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),
4) ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
5) տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:

Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և անգլերեն՝ ուղարկելով artmaltabiennale@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 1-ը:

Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ:

Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն: