Լուրեր
Հեծանվաշքերթ` Երևան-Մասիս

Հեծանվային ֆեդերացիան, Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի հետ համատեղ՝ AFFA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթը: Մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից: Հեծանվաշքերթին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Լոռու մարզն ունի զարմանալի մշակութային գանձարան. Արայիկ Խզմալյան

Այցի նպատակն էր ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։ Այցի շրջանակում Արայիկ Խզմալյանը և Դավիթ Դանիելյանը հանդիպել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և մարզպետարանի ներկայացուցիչների

Կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 3-ին, 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում

Կհնչի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերդիի «Օթելլո» 4 գործողությամբ օպերայի համերգային կատարումը: Դերերում՝ Արսեն Սողոմոնյան (Օթելլո), (տենոր, Ռուսաստան), Անտոն Զարաև (Յագո), (բարիտոն, Ռուսաստան), Հրաչուհի Բասենց (Դեզդեմոնա), (սոպրանո,Գերմանիա), Նարինե

Նախարարի տեղակալն ու Կոտայքի մարզպետը շրջել են մի շարք մարզադպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին գտնվում: Մարզպետն ու փոխնախարարն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը (3 գործողությամբ): Դերերում՝ Սարգիս Աղամալյան (Պողիկտոս), Անահիտ Մխիթարյան (Պաոլինա), Դավիթ Բաբայանց (Սևերո), Պողոս Բեազբեկյան (Կալիստեն), Տիգրան Կոնինյան (Ներսես /Նեարկո),

Կոմիտաս 150-ամյակ. «Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ «Միհր» թատրոնը «Կոմիտասի 10 պատվիրանները» ժամանակակից պարային ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան»

Հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» թափուր հաստիքների մրցույթի արդյունքները

2019 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» /ROCHEMP/ տնօրենի, համակարգողի և քարտուղար/թարգմանչի թափուր հաստիքների մրցույթը: Մրցույթի վերջնական փուլին մասնակցել է 7 թեկնածու: Կենտրոնի գիտական հանձնաժողովի կողմից անցկացված հարցազրույցի