Հեծանվային ֆեդերացիան, Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի հետ համատեղ՝ AFFA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթը:

Մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից: Հեծանվաշքերթին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Ազգային Ժողովի ն և Երևանի ավագանու ներկայացուցիչներ:
Հեծանվաշքերթի մասնակիցները Մասիսի ֆրանկոֆոնիայի պուրակում մասնակցել են GT հեծանվի խաղարկությանը, ապա՝ Վարդավառի տոնին: