
Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ «Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։