Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդունել է ՄԵԿ հարթակի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակի անդամներին: ՄԵԿ-ի հիմնադիր 7 անդամներն են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի «Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական

Փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը: Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մասնակցել է Մոսկվայի պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի 55-րդ թատերաշրջանի բացմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանը սեպտեմբերի 14-ին և 15-ին մասնակցել է Ն. Ի. Սացի անվան Մոսկվայի պետական ակադեմիական մանկական

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի 88-րդ թատերաշրջանը

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի 88-րդ թատերաշրջանը: Բացումը տեղի կունենա «Անուշ» ներկայացման առաջնախաղով, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան: Թատերաշրջանն այս տարի հատկանշվում է Աբելյանական 3-րդ և «Թատերական Լոռի» 25-րդ փառատոներով, որոնք միավորվել են Հովհաննես Թումանյանի 150-ամյա

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է «Ուրարտու» ՖԱ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: Հրաչ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ: Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին,

«Հավերժի ճամփորդը. Հայաստան». լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով: Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի արդեն պատմություն դարձած

Համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին

«Հովեր» պետական կամերային երգչախումբը սեպտեմբերի 18-ին համերգով հանդես կգա Գյումրիում: Համերգը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին: Ծրագրում կհնչեն Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին նույն համերգային ծրագրով երգչախումբը հանդես է եկել նաև Վանաձորում: Համերգների նպատակն է մեկ

Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 7 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատանի շախմատիստները, շուրջ 100 հոգի: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը և մրցումները համակարգում և ֆինանսավորում է