Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանը սեպտեմբերի 14-ին և 15-ին մասնակցել է Ն. Ի. Սացի անվան Մոսկվայի պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի 55-րդ թատերաշրջանի բացմանը:

Իսկ «Տեսնել երաժշտությունը» խորագրով երաժշտական թատրոնների միության 4-րդ փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մանկական երաժշտական թատրոնի զարգացման հնարավորությանը:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեկտոր Գ. Զասլավսկու և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարության հետ: Քննարկվել են Հայաստանում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող նախագծերը և հեռանկարները: