«Հովեր» պետական կամերային երգչախումբը սեպտեմբերի 18-ին համերգով հանդես կգա Գյումրիում: Համերգը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին:

Ծրագրում կհնչեն Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին նույն համերգային ծրագրով երգչախումբը հանդես է եկել նաև Վանաձորում:

Համերգների նպատակն է մեկ անգամ ևս գնահատել երաժշտարվեստի ոլորտում Գեղունի Չթչյանի անցած ուղին, գործունեությունը, ինչպես նաև արժևորել նրա ավանդը երաժշտարվեստում: Հանդիսատեսը նրա արվեստի հետ շփման ևս մեկ հնարավորություն կունենա, ևս մեկ անգամ կվայելի մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները: