Լուրեր
«Հայաստանը պետք է իր հստակ տեղն ունենա աշխարհի սպորտային քարտեզում». Կ. Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է իր պաշտոնավարման 5 ամիսը, ներկայացրել իրականացրած և առաջիկա ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին: Բժշկական սպասարկում, հոգեբանական աջակցություն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն

Հասարակական կազմակերպությունները հրավիրվում են հանրային քննարկման

2021 թվականի մայիսի 31-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ

Հաստատվել են ասպիրանտուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման

Գրական ցերեկույթ՝ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ»

Մայիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը՝ նվիրված պարսիկ մեծ բանաստեղծ Սաադիին և հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններում պարսկական գրականության անդրադարձին: Ցերեկույթը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային

Ուսման հրավեր՝ Թաիլանդի համալսարաններում սովորելու համար

Թաիլանդի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը և Թաիլանդի համալսարաններն ու ակադեմիական կառույցները հայտարարում են 2021 թ. մի շարք մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի մասին: Դրանք են՝ 1. Environmental Technology and Management 2. Master of Science in Pharmacy Program in Pharmaceutics 3. Master

10 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում

ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ: Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային

Հայկական նվագարանները՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամսագրում

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական