Լուրեր
Ա․ Խզմալյան․ «Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից»

Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Կինոյի օրվա առթիվ

Հարգելի՛ կինոգործիչներ, կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները

Շիրակի մարզում կմեկնարկեն աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր

Շիրակի մարզի ուսհաստատություններում կներդրվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում (ԱՀՈՒ), որի շրջանակում նախատեսվում է պատրաստել տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ: Այդ նպատակով անցկացվել է ֆորմալ և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրերի պիլոտավորման նախապատրաստական աշխատանքներին

Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ

Մարզական նոր միջավայր ԿԳՄՍՆ-ում՝ նվիրված հայ չեմպիոններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 6-րդ հարկում այսուհետ կցուցադրվեն հայ մարզիկների հաղթական ելույթները: Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարար Վահրամ Դումանյանին և ԿԳՄՍՆ աշխատակիցներին ներկայացրել է առավել սպորտային տեսք ստացած հարկաբաժինը, որտեղ, բացի տեսացուցադրությունից, համապատասխան

Հաստատվել են նախադպրոցական կրթության ոլորտում ներառական կրթության համակարգը ներդնելու պլանը և ժամանակացույցը

Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում են նախադպրոցական տարիքի կրթության և

Մարզաշխարհի երեք ներկայացուցիչ արժանացել է ԿԳՄՍՆ պարգևների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար մարզաշխարհի 3 ներկայացուցիչներ արժանացել են պարգևների: Այսպես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության

Բուհերի մագիստրատուրայում այս տարի ընդունելություն կկատարվի մի շարք նոր մասնագիտություններով

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսում­նական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Մագիստրոսի կրթական ծրագրով անվճար, առկա ուսուցմամբ հատկացվել է 1391 տեղ, որից 1099-ը՝

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Հարգելի՛ դիմորդ, եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում-