2021 թվականի մայիսի 31-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև մայիսի 28-ը ներառյալ qabramyan@gmail.com էլեկտրոնային փոստին ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը և կազմակերպության անվանումը: Նախարարություն մուտք գործելու համար մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: