ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային փոստին կամ ներկայացնել նախարարություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2) 2021 թվականի մայիսի 20-27-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Անհրաժեշտ է նախապես լրացնել և դիմումին կցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանով սահմանված վերապատրաստման պայմանների և չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագիր պարունակող ձևերը: