Մայիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը՝ նվիրված պարսիկ մեծ բանաստեղծ Սաադիին և հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններում պարսկական գրականության անդրադարձին:


Ցերեկույթը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային կամուրջ» միության (ղեկավար՝ Արմինա Սարգսյան) պարսից գրականության և մշակույթի սիրահարների ակումբը՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Ցերեկույթի ծրագրում են՝
1. Սաադիի կենսագրության ներկայացում և ստեղծագործությունների («Բուսթան կամ Սաադի նամե», «Գոլեսթան» (հատվածներ), ներբողներ և գազելներ) ընթերցում (ներկայացնում են «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային կամուրջ» միության պարսից գրականության և մշակույթի սիրահարների ակումբի անդամ և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները):
2. Ավ. Իսահակյանի հետաքրքրություններն ու անդրադարձը Արևելքի գրականությանն ու Սաադիին (ներկայացնում է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Ա. Խորենյանը):
3. Հաֆեզից գազելների և Ավ. Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» ստեղծագործությունից հատվածներ (ընթերցում են Ա. Սարգսյանը, Ա. Խորենյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային):