Լուրեր
Ներկայացվել է ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և «Վինկ» խորհրդատվական ընկերության միջև համագործակցության շրջանակում իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրություն: Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվել են ԿԳՄՍ նախարարի

Տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Հունիսի 15-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննությունը, որին, ըստ հայտագրման նախնական տվյալների, պետք է մասնակցեր 3751 դիմորդ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մարզերում հայտեր ներկայացրած դիմորդների թիվը 2795 է,

Առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպած Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ «Դիրիժորություն» մասնագիտությամբ անցկացված մրցույթի հաղթող

Ամփոփվել է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. Գաղափարատոն-2021» ուսանողական մրցույթը

Ամփոփվել է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. Գաղափարատոն-2021» ուսանողական եռօրյա մրցույթը, որը նախաձեռնել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Change Lab»-ը և ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության

Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ

Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության,

ՀԱՊՀ-ը հաղթող է ճանաչվել Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դրամաշնորհների մրցույթում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հաղթող է ճանաչվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner) դասընթացի» և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթացի» դրամաշնորհների հատկացման մրցույթներում, որոնք իրականացվել են «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2021

2022 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար հայտարարություն (ՀՐԱՎԵՐ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2022 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր: Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին. ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր էլեկտրոնային պարբերականներ, մշակութային տպագիր և էլեկտրոնային

Տեղի է ունեցել «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողություն

2021 թվականի հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության