Լուրեր
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ

«Կիրառական մանրէաբանություն». ԵՊՀ մագիստրոսական ծրագրում ներառված են գիտությունից դեպի արտադրություն ուղղորդող դասընթացներ

Երևանի պետական համալսարանի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի, պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա և առաջատար համալսարանների կենսաբանության ու մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան: Մագիստրոսական ծրագրի ղեկավարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն

ԾԻԳ-ը փորձագիտական այցեր է իրականացրել Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝

«Հիշողության կերպարանքներ...» սեմինարի մասնակիցները ներկա են գտնվել Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» կտավի ցուցադրությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-ին Երևանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները»

Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-18-ը Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ

Ներկայացվել է ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և «Վինկ» խորհրդատվական ընկերության միջև համագործակցության շրջանակում իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրություն: Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվել են ԿԳՄՍ նախարարի

Տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Հունիսի 15-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննությունը, որին, ըստ հայտագրման նախնական տվյալների, պետք է մասնակցեր 3751 դիմորդ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մարզերում հայտեր ներկայացրած դիմորդների թիվը 2795 է,

Առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպած Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ «Դիրիժորություն» մասնագիտությամբ անցկացված մրցույթի հաղթող