Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-գերմանական

Նախագիծ․ առաջարկվում է 2026 թվականից դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը, կարգավորումն ուժի մեջ կմտնի նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։ Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը,

Հայկական մշակույթը՝ գերմանացի պրոֆեսորի դիտակետում. կայացել է «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ: Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կեշավ Շվարդինը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության

Կառավարությունը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հաստատել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: «Գորիսի

Արթուր Մարտիրոսյան. «Հայկական վերածննդի երաշխիքը առաջադեմ, կրթված ու նախաձեռնող սերունդն է»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին և պատասխանել համաժողովի ձևաչափով ընտրված հարցերին: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի

Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին՝ քննարկելու Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների