
Հարգելի՛ պարոն Բայանդուրյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Շուրջ կես դար Դուք նվիրական աշխատանքով ծառայում եք նորին գերազանցություն թատրոնին՝ գեղագիտական և գեղարվեստական նոր չափանիշներով հարստացնելով հայ թատերարվեստը և, մասնավորաբար, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը,