Լուրեր
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանն արծաթե, Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի ըմբիշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ 97 կգ քաշայինների եզրափակչում 3-3 հաշվով զիջելով կուբացի Ռոսիլյո Կինդելանին: Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4

Աշտարակում մեկնարկում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի աշնանային շրջափուլը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին: Գարնանային շրջափուլին մասնակցել է Երևանի, Արմավիրի և Լոռու մարզերի ուսումնական

Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC) որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն

Ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի

Մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանի բացմամբ: Փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության