Լուրեր
Մեկնարկել է Erickson Armenia-ի «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի դասընթացը

Մարտի 4-ին մեկնարկել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի ավարտական եռօրյա դասընթացը: Միջազգային արդիական միտում է քոուչինգի մեծ տարածումը նաև կրթության ոլորտում. քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է ուսուցանողների աշխատանքի արդյունավետությունը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենսդրական փաթեթի նախագիծը, որը

Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) լիցենզավորվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության՝ մարտի 4-ին կայացած նիստում: Մինչ այժմ գործող կարգավորմամբ լիցենզավորման պահանջը տարածվում էր միայն նախադպրոցական

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով: Միջոցառմանը մասնակցել

Հայաստանի և Ռուսաստանի գիտնականների նորարարական հետազոտությունները թվային պատկերների վերլուծության ոլորտում

ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ու Սամարայի Ս. Պ. Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի գիտահետազոտական խմբերը համատեղ մշակելու են նոր միասնական ծրագրակազմ, որը թույլ կտա դաշտային պայմաններում ինքնավար կերպով վերլուծել արբանյակներից կամ անօդաչու թռչող սարքերից ստացված թվային

Elsevier-ը կազմակերպում է վեբինարների շարք

Մարտի 1-ից գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների համար մեկնարկել է անվճար առցանց դասընթացների շարք, որը կազմակերպել է Elsevier-ը: Դասընթացը կազմված է բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ), որի ավարտին տրվում է սերտիֆիկատ: Ընտրանքային մոդուլները նախատեսված են գիտական հոդվածներ պատրաստողների,

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները (մաս 4)

Ներկայացնում ենք Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները: Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում Ըստ այժմ գործող կարգավորման՝ 1) Յուրաքանչյուր տարի երեք կրթական աստիճաններով

Քննարկում` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների

Հայեցակարգը կնպաստի ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը

Դուալ համակարգի ներդրման արդյունքում ՀՀ նախնական և միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում «Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում պատրաստում են գինի: Դուալ համակարգի ներդրումը ենթադրում է ուսումնական գործընթացին զուգահեռ աշխատանքի վրա հիմնված ուսուցում գործատուի մոտ. այդ ընթացքում