Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը:

Օրակարգում խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերն էին:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գևորգյանի, քարտուղարի պաշտոնի համար՝ ՀԱԱՀ բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Սիմոնյանի թեկնածությունները:

Խորհրդի նիստին մասնակցող անդամների միաձայն կողմ քվեարկությամբ Գ. Գևորգյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ն. Սիմոնյանը՝ քարտուղար: