Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2022-2023 թթ. շրջափուլը:

Նոր շրջափուլի շրջանակում կազմա­կերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներ­կայացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2022 թ. հունվարի 27-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ՝ կցված ձևաչափով (Annex I), իսկ հայտի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել international@escs.am էլեկտրոնային հասցեին։

Ընդ որում՝ կարևոր նախապայման է, որ ներ­կայացված ծրագրերն առնչվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներին և համահունչ լինեն գերակայություններին։