Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը:
Օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Նիստը վարել է խորհրդի ամենաավագ անդամը՝ Կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Ասլանյանը։ Նա բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկել է տնտեսագետ, խորհրդի նախկին նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Միաձայն կողմ քվեարկությամբ՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այնուհետև խորհուրդը հաստատել «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որից հետո ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրել է ՀՊՏՀ 2021 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, 2021 թ. բյուջեի կատարման արդյունքները և 2022 թ. բյուջեն: