Տավուշի մարզի Ենոքավան համայնքում անցկացվել է «Հայ բույս 2021» յոթերորդ փառատոնը: Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Ինչպես
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի սեփական նախաձեռնությամբ` կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլ: Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թ. հուլիսի 6-ից մինչև 13-ը ներառյալ ուղարկել
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրում կազմակերպվել է ամառային ֆրանկոֆոն դպրոց-ճամբար, որին մասնակցում են 14-17 տարեկան 30 պատանիներ: Ճամբարին ներգրավված են Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների և ոչ խորացված դպրոցների` ֆրանսերենից լավագույն գիտելիքներ ունեցող աշակերտները: Նրանք
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ այսօր ստացել են ավարտական վկայականներ: Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի 7 և բակալավրիատի 16 շրջանավարտների ավարտական արարողությանը ներկա է գտնվել և նրանց շնորհավորել ՀՀ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն այսօր տոնում է ծննդյան 75-ամյակը: Գիտական մեծ
Հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն: Հուշագիրը ստորագրելու են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի ռեկտոր Բահման
Մեկնարկել է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը, որն իրականացնում է «Դի-Վի-Վի» ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակն է բարձրացնել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մասին իրազեկվածության մակարդակը երիտասարդների
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի միջև կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր: Կրթական երկու հաստատությունների համագործակցությունը միտված է ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Նախատեսվում է
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսված են մի շարք դասընթացներ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դասընթացներն անցկացվելու են հեռավար (e-ITEC)։ Հնդկական կողմը կատարելու է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգալու է բոլոր ծախսերը: Հետաքրքրված անձինք կարող են