Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մի շարք մտավորականներ, արվեստագետներ, գիտաժողով-փառատոնի մասնակիցներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը, որի շրջանակում տեղի կունենա 12 համերգ Երևանում, Կապանում և Չարենցավանում: Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը, և կբացվի ցուցահանդես, որը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ն, բաց կլինի հանրության համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։ Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասեր արտերկրյա առաջատար մասնագետների հետ» շարքի շրջանակում UCSI երաժշտական համալսարանի դեկան, պրոֆեսոր, դաշնակահար
Այսօր լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակը: Սուրեն Չանչուրյանը մի գործիչ էր, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր պարարվեստին և, ըստ էության, անքակտելի կապերով
Սեպտեմբերի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում,
Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին, որը Հայաստան է այցելել «STARMUS» փառատոնի շրջանակում։ Գիտնականն իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է թանգարանին։ Նա գրառում է կատարել թանգարանի տպավորությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը