ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։
Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը, արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։
Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական խմբեր։
Նշենք, որ փառատոնն անցկացվում էր 41-րդ անգամ: