Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին: Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը և այլք:
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման
ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին ներկայացվել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղություններով ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները: Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները և տեղեկացրել՝ ձևավորվել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։
Հայաստանի Հանրապետության անկախության օրն այս տարի նշանավորվել է մշակութային բացառիկ իրադարձությամբ․ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով թատերական ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա»