Լուրեր
Հայաստան-Գերմանիա․ համագործակցության նոր փուլի սկիզբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Partizipation» ծրագրի ներկայացուցիչները։

Հունահռոմեական ոճի 10 ըմբիշ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնությունում

Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կունենա 10 ներկայացուցիչ: Հավաքականի մարզչական անձնակազմը որոշել է, որ առաջիկա ստուգատեսին մասնակցելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63

Մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ հանրակրթության համակարգում

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ

Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)

Երեք մեդալ՝ Զապորոժիեում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարից

Հունվարի 22-26-ը Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի հուշամրցաշարը, որին մասնակցել է շուրջ 250 ըմբիշ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Լեհաստանից, Մոլդովայից, Լիտվայից, Լատվիայից: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է հունահռոմեական ոճի 10 երիտասարդ ըմբիշ, որոնցից 3-ը նվաճել

Ֆերդինանդ Կարապետյանը՝ Թել Ավիվի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ քաշային կարգ) հունվարի 23-26-ը Թել Ավիվում մասնակցել է վարկանիշային Գրան Պրիի և նվաճել արծաթե մեդալ: 2018 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը մինչև եզրափակիչ 5 տպավորիչ հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով չեխ Յակուբ Եչմինեկի, ալբանացի Մարկո

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրել են Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը, Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը պարտադիր ծրագրից հետո 19-րդ արդյունքով (61.25) դուրս է եկել եզրափակիչ:

Վերանայվում են STEM առարկաների պետական չափորոշիչները

Կրթական ծրագրերի և չափորոշիչների վերանայման բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ հերթական աշխատաժողովը տեղի է ունեցել հունվարի 21-23-ը: «Գնահատում և թեստային առաջադրանքների օրինակելի նմուշներ» խորագիրը կրող աշխատաժողովը նվիրված էր գնահատման խնդիրներին: Աշխատաժողովն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում: