Հունվարի 22-26-ը Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի հուշամրցաշարը, որին մասնակցել է շուրջ 250 ըմբիշ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Լեհաստանից, Մոլդովայից, Լիտվայից, Լատվիայից:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է հունահռոմեական ոճի 10 երիտասարդ ըմբիշ, որոնցից 3-ը նվաճել են բրոնզե մեդալ: Մրցանակակիր են դարձել Արման Վարդանյանը (60 կգ), 77 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը: