Հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրել են Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը, Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը:

Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը պարտադիր ծրագրից հետո 19-րդ արդյունքով (61.25) դուրս է եկել եզրափակիչ: 20 ուժեղագույնների պայքարում պարային զույգը վաստակել է 95.39 միավոր և զբաղեցրել 17-րդ տեղը:

Տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակել էր 66.89 միավոր ու 20-րդ արդյունքով դուրս եկել եզրափակիչ: Ազատ ծրագրի ելույթի համար Հայրապետյանը ստացել է 127.72 միավոր և 24 մասնակիցների պայքարում զբաղեցրել 18-րդ տեղը:
Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի կարճ ծրագրում 50.08 միավորով զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը և չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: