Լուրեր
Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ մոտ 2,3 մլրդ դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արարատի մարզի մշակութային կենտրոններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արարատ քաղաքում էր։ Նախարարի տեղակալն այցելել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են մշակութային կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Դանիել Դանիելյանն այցելել է նաև Արարատ քաղաքի

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը

Միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցության 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին: Նախագծի հեղինակներն են «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ն և

«Կին». համերգ-ներկայացում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ, «ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել բացառիկ համերգ-ներկայացում «Կին - Woman - Das Mädchen - La Femme»խորագրով։ Համերգին ելույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը: Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը

Խորհրդատվական հանդիպում՝ «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրված համայնքների հետ

«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 2024 թվականի հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր