Լուրեր
Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ առցանց

Հունիսի 23-25-ն առցանց ձևաչափով անցկացվում է Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ Եվրամիության ֆինանսավորած «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում։ Ողջունելով մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է, որ գործընթացն արդեն աշխատանքային այն փուլում է, երբ Հանրակրթության

Մեկնարկել է  «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է Ամառային ճամբարի կրթական ծրագիրը՝ նախատեսված Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար: Ճամբարի մասնակիցներին կներկայացվեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից

370 նոր պլանշետ`  Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ

Կամերային կենտրոնը գեղեցիկ համերգով շնորհակալություն է  հայտնել բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես են եկել գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական

Edcamp-ը` հանրակրթական առցանց համաժողովը հունիսի 22-27-ը

Հայաստանի երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը կանցկացվի հունիսի 22-27-ը։ Բացումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 11:00-ին։ Edcamp-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 2,500 ուսուցիչ, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հետազոտող և տնօրեն Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Համաժողովը կազմակերպում է «Պարադիգմա» կրթական

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների առցանց համերգները՝ նվիրված բուժաշխատողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով. այդպիսով, երաժշտախմբերը բոլորի անունից երախտագիտություն են հայտնում այս օրերին բազմաթիվ կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգների ընթացքում պահպանվում են պարետի ցուցումներին համապատասխան անվտանգության և հակահամաճարակային բոլոր

Ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարիներին կշարունակվի. նոր փաստաթուղթն ստորագրված է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թ. հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)