Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել են մի շարք պանելային քննարկումներ՝ ոլորտի հայաստանյան և միջազգային ներկայացուցիչների ներգրավմամբ: Քննարկումները վերաբերել են կրթության, գիտության և նորարարության առանցքային դերին, կենսունակ և ինտեգրված նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Կիպրոսի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանսավորման է երաշխավորվել 38 ծրագիր։ Այսպիսով, ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող 11 գիտական կազմակերպություններից
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆիզիկական կուլտուրայի
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը: Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 27-ին
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։ Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին
Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների,
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել