Լուրեր
«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի

Հայաստանում կբացվեն «Յուվենտուս» ակադեմիաներ

Այսօր տեղի է ունեցել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ապագա ֆուտբոլային ակադեմիաների նախագծերը, միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նոր մարզադաշտը: Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի

Քննարկվել է ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International

ԿԳՄՍ նախարարը մրցանակներ է հանձնել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի այս տարվա հաղթողներին

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

Արտաշատի քաղաքային մարզադաշտում օրերս անցկացվել է Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ-մարզուհի է հայտավորվել: Հայաստանի չեմպիոններ են դարձել Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում), Մարի Սարգսյանը (800 մետր,1500 մետր վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ),

Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 5-6-րդ դասարանների 16 թիմեր դուրս են եկել եզրափակիչ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի շրջանակում ավարտվել են 1-ին տարիքային խմբի՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև միջմարզային փուլի մրցումները, որոնց արդյունքներով 16 թիմ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ

Եվրոպական հեծանվային միության նախագահի հետ քննարկվել են մարզաձևի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Քննարկվել են