ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) հայտարարում է «Ճապոնիայի 2025-2026 թթ․ ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2025-2026) խորագրով ծրագրի շրջանակում Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրման հնարավորության մասին: Մագիստրատուրայի ծրագրին կարող
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կապիտալ ծախսերի ուղղությունները, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է սպորտային և երիտասարդական ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներին։ Այդ նպատակով 2025 թվականին կհատկացվի շուրջ 10,5 մլրդ դրամ: Մասնավորապես՝ Գյումրիում կշարունակվեն Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցումը, Ալբերտ
Ֆրանսիայի գյուղապետերի նախագահ Միշել Ֆուրնիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ծանոթանալու բուհի գործունեությանը և քննարկելու տարբեր մասնագիտացումների ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արաքսիա
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2025 թվականին նախարարության գերակայությունների շարքում է լինելու նաև բոլոր ուղղություններով մարդկային կապիտալի զարգացումը: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ.
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից`
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով