ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ/МГИМО/) Դիվանագիտական ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ մագիստրատուրայի ծրագրերով:
Տրամադրվում են սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից: ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը, տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:
ՄՄՀՊԻ Դիվանագիտական ակադեմիայում մագիստրատուրայի ուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետն է 2026թ. մայիսի 7-ը: Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է փոխանցվեն secretariat@mfa.am էլ. հասցեին:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
- ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում), դիպլոմի պատճենը, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում՝ ներառյալ ներդիրները,
- արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
- ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
- 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:
Մագիստրատուրայի ծրագրեր (առկա եղանակով)
- Տնտեսագիտություն
- Միջազգային տնտեսական և ֆինանսական անվտանգություն
- Արտաքին տնտեսական գործունեության կազմակերպում և կարգավորում
- Պետական և համայնքային կառավարում
- Քաղաքական ռիսկերի կառավարման տեխնոլոգիաներ
- Հիբրիդային պատերազմներ. կառավարման տեխնոլոգիաներ և անվտանգություն
- Թվային տարածաշրջաններ. կառավարման մոդելներ
- Իրավագիտություն
- Միջազգային տնտեսական (առևտրային) իրավունք
- Միջազգային հարաբերություններ
- Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն ՌԴ-ում
- Ռուսաստանի արտաքին քաղաքականություն և ազգային անվտանգություն
Ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով: Ուսման տևողությունը 2 տարի է՝ առկա եղանակով: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով: