ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է բուհերում ուսանողական ինքնակազմակերպվող խմբերի ձևավորման մեթոդաբանությանն ուղղված քննարկմանը, որին ներկա են եղել նախարարության երիտասարդական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական կրթության քաղաքականությունը համակարգող վարչությունների ներկայացուցիչները։ Շուրջ
ԱՊՀ երկրների շրջանում տեղի կունենա երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացման հերթական հեռավար դասընթացը՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով: Դասընթացն անցկացվելու է 2 փուլով՝ հեռավար ձևաչափով: Առաջին փուլը կանցկացվի 6 օր, երկրորդը՝ 9 օր: Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով երկարաժամկետ համագործակցություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Պատվիրակության
Պարի միջազգային օրվան նվիրված՝ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հրավիրում է միասին նշելու Պարի միջազգային օրը։ Տոնական երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրին մասնակցելու են Վանաձորի «Հորովել»
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարել են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2023» մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամփոփվել է ՀՑԹԻ հիմնադրամի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ 20 մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչում է Մոցարտի «Ռեքվիեմը»: Այն ղեկավարում է ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը: Համերգին ներկա է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ